Եպհ-ն շարունակում է ակտիւ համագործակցութիւնը միջնակարգ դպրոցների հետ
08-07-2011 15:32:40 | Հայաստան | Հասարակութիւն
Եպհ-ն պատրաստւում է ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հետ համատեղ ՀՀ կառավարութեանը ներկայացնել ծրագիր, ըստ որի ոչ մասնագիտական` մեծամասամբ հասարակագիտական, առարկաները, կուսուցանուէն աւագ դպրոցներում։ Արդիւնքում, ինչպէս լրագրողների հետ յուլիսի 8-ի հանդիպմանը նշեց ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնեանը, ուսանողը բուհում կը կենտրոնանայ միայն մասնագիտական առարկաների վրայ»։
Եպհ-ի ռեկտորը յայտնեց, որ բուհը շարունակում է ակտիւ համագործակցութիւնը միջնակարգ դպրոցների հետ պայմանագրային հիմունքներով, մասնաւորապէս, Եպհ-ն պայմանագրեր է կնքել է 6 աւագ դպրոցների հետ:
Այդ համագործակցութեան շրջանակներում Եպհ-ի կողմից աւագ դպրոցներին տրւում է
ուսուցիչների վերապատրաստման եւ գիտահետազօտական ծրագրերով զբաղուելու, աշակերտների մասնագիտական կողմնորոշման հնարաւորութիւն, տրամադրւում էն դասագրքեր եւ ուսումնամեթոդաբանական ձեռնարկներ, կազմակերպւում էն առարկայական օլիմպիադաներ: Եպհ-աւագ դպրոցնէր համագործակցութեան ծրագրերով բուհի տարբեր ֆակուլտետներ էն այցելում դպրոցականներ, ծանօթացել համալսարանի լաբորատորիաներին, կաբինետներին, բուհի առօրեային: