ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ<br /> ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԿԶԱՐԳԱՆԱ<br />


ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԿԶԱՐԳԱՆԱ

  • 23-04-2007 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարեանի եւ այցով Հայաստանում գտնուող ՌԴ ատոմային էներգիայի դաշնային գործակալութեան ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի ապրիլի 23-ի հանդիպման ժամանակ քննարկուել են ատոմային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցութեանն առնչուող հարցեր: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, կողմերը գոհունակութիւն են յայտնել առկայ համագործակցութեան մակարդակից եւ այն զարգացնելուն ուղղուած ծրագրերի ընթացքից:
  -   Տնտեսութիւն