ՄՕԿ-Ի ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԻՒԴՈՅԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ<br /> ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԵԼ ԵՆ ՏԵԽՆԻԿԱ-ՄԱՐԶՉԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ<br />


ՄՕԿ-Ի ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԻՒԴՈՅԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԵԼ ԵՆ ՏԵԽՆԻԿԱ-ՄԱՐԶՉԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • 23-04-2007 19:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄՕԿ-ի հովանու ներքոյ եւ ՀԱՕԿ-ի նախաձեռնութեամբ Երեւանում ապրիլի 21-ից անցկացւում են տեխնիկա-մարզչական դասընթացներ ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխութեան» ծրագրի շրջանակներում` ձիւդո ըմբշամարտի մասնագէտների համար: Տեսական եւ գործնական պարապմունքները վարում է Ճապոնիայի առաջատար մասնագէտ, դոկտոր-պրոֆեսոր Կազուշի Կավաուճիյան: Միջոցառմանը մասնակցում են Երեւանի, Գիւմրիի եւ Հրազդանի ձիւդո ըմբշամարտի 30 մարզիչներ: Դասընթացները, որի մասնակիցները կստանան համապատասխան վկայագրեր, կաւարտուեն ապրիլի 28-ին:
  -   Սպորտ