ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅ ՄԷԿ-ՄԵԿԵՎԿԵՍ<br /> ՏԱՐՈՒՄ ԿՍԿՍԻ ԼԻԱՐԺԷՔ ԳՈՐԾԵԼ «ՄԷԿ ՊԱՏՈՒՀԱՆ»-Ի ՍԿԶԲՈՒՆՔԸ<br />


ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅ ՄԷԿ-ՄԵԿԵՎԿԵՍ
ՏԱՐՈՒՄ ԿՍԿՍԻ ԼԻԱՐԺԷՔ ԳՈՐԾԵԼ «ՄԷԿ ՊԱՏՈՒՀԱՆ»-Ի ՍԿԶԲՈՒՆՔԸ

  • 23-04-2007 18:31:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առաջիկայ մէկ-մէկեւկէս տարուայ ընթացքում ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան համակարգում լիարժէք պիտի գործի «մէկ պատուհանի» սկզբունքը: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց նախարարարության բոլոր եօթ տեղեկատուական բազաների ստեղծող եւ վարող «Նորք» ՓԲ ընկերութեան Տեղեկատուական տեխնոլոգիաների վարչութեան պետ Արմէն Աբրահամեանը: Նրա խօսքերով, սկզբունքի էութիւնն այն է, որ սոցիալական ծառայութեան ցանկացած կենտրոնում ցանկացած քաղաքացի կկարողանայ ստանալ սոցիալական ոլորտի օրէնքով չարգելուած ցանկացած տեղեկատուութիւն եւ ծառայութիւն` ոլորտի բոլոր տեղեկատուական համակարգերից: Ըստ Ա.Աբրահամեանի, թէեւ ներկայումս նշուած բոլոր համակարգերն անխափան աշխատում են, այնուամենայնիւ ծրագրւում են դրանց արդիականացման աշխատանքներ, որպէսզի լուծուեն տարբեր տեղեկատուական համակարգերի համատեղելիության, համեմատական վերլուծութիւնների միջոցով փոխադարձ վերահսկելիության հարցերը: Օրինակ, ընտանեկան նպաստի, կենսաթօշակային կուտակումների, զբաղվածության եւ հաշմանդամութեան մասին տուեալները ներառուած են բոլոր չորս տեղեկատուական համակարգերում: Իսկ նոր օրէնսդրութեան համաձայն, պէտք է ապահովուի, որ միտումնաւոր կամ պատահական սխալներ չլինեն սոցիալական համակարգերի տուեալների շտեմարաններում: Ըստ «Նորքի» ՏՏ վարչութեան պետի, ներկայումս ապահովում է նաեւ համակարգի տեխնիկական հագեցուածութիւնը: Ա.Աբրահամեանի խօսքերով, Համաշխարհային բանկի «Սոցիալական պաշտպանութեան ոլորտի կառավարման» (ՍՊՈԿ) ծրագրի շրջանակներում ստացուել է այնպիսի որակի եւ քանակի համակարգչային տեխնիկա, որի կիրառումով ՀՀ սոցիալական կառավարման եւ ծառայութիւնների մատուցման համակարգը տեխնիկական յագեցուածութեամբ չի զիջի եւրոպական շատ երկրների: Նշուած ծրագրով նախատեսուած են նաեւ հեռահաղորդակցության արբանեակային միջոցներ, որոնք անհրաժեշտ են ՀՀ սոցիալական համակարգի բոլոր հիմնարկները մէկ տեղեղեկատվական ցանցի մէջ միաւորելու համար: Ներկայումս ընթանում են ցանցի նախագծման աշխատանքները: Մշակtyել են բոլոր եօթ տեղեկատուական համակարգերի արդիականացման տեխնիկական առաջադրանքները: Ա.Աբրահամեանն իր լաւատեսութիւնը հիմնաւորեց սոցիալական քարտերի համակարգի ներդրման յաջողութիւններով: Նրա նշեց, որ «դիմողները նոյնիսկ մէկ օրուայ մէջ են ստանում սոցիալական քարտերը` առանց որեւէ տեխնիկական կամ վարչական քաշքշուկի»: Ներկայումս Հայաստանում սոցիալական քարտեր ունեցողների թիւը մօտ 2,5 մլն է:
  -   Հասարակութիւն