ՄԵԼԻՆԷ ԴԱԼՈՒԶԵԱՆԸ ԵՒՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br /> ՆՈՒԱՃԵՑ ՉԵՄՊԻՈՆՈՒՀՈՒ ԿՈՉՈՒՄԸ<br />


ՄԵԼԻՆԷ ԴԱԼՈՒԶԵԱՆԸ ԵՒՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ
ՆՈՒԱՃԵՑ ՉԵՄՊԻՈՆՈՒՀՈՒ ԿՈՉՈՒՄԸ

  • 19-04-2007 15:32:00   |   |  Սպորտ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացուող Եւրոպայի ծանրամարտի առաջնութեան կանանց մրցաշարում 63 կգ քաշային կարգում յաղթող է ճանաչուել եւ չեմպիոնի ոսկէ մեդալին արժանացել Մելինէ Դալուզեանը (Գիւմրի) (պոկում` 108 կգ, հրում 135 կգ, երկամարտ` 243 կգ): Մ.Դալուզեանը սահմանել է Հայաստանի 3 նոր ռեկորդ: Տղամարդկանց պայքարում 62 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսէն Թամրազեանը (Գիւմրի) երկամարտի 271 կգ արդիւնքով (121+150=271 կգ) գրաւել է 14-րդ տեղը: Իսկ չեմպիոն է դարձել Ռուսաստանի հայազգի ներկայացուցիչ, 19-ամեայ Սերգեյ Պետրոսեանը (130+159=289կգ):
  -   Սպորտ