ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԱԾՈՒԱԾ Է ԱՌԱՆՑ ՈՐԵՒԷ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇԱԿԻ<br /> ԺԱՄԿԷՏՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԱԾՈՒԱԾ Է ԱՌԱՆՑ ՈՐԵՒԷ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇԱԿԻ
ԺԱՄԿԷՏՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ

  • 19-04-2007 15:25:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Արհմիութիւնների կոնֆեդերացիան ներկայումս միաւորում է 24 ճիւղային արհմիութիւններ` 900 ձեռնարկութիւնների տեղական արհկոմներով, որոնցում, ընդհանուր առմամբ, ընդգրկուած են 300 հազար անդամներ: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատեանը: Բ.Խարատեանը նշեց, որ արհմիութիւններին զարգանալու հնարաւորութիւն տուող Աշխատանքային օրէնսգիրքը ընդունուել է ընդամէնը 2 տարի առաջ: Իսկ 2000թ.-ից գործող արհմիութիւնների մասին ՀՀ օրէնքը, ըստ նրա, չէր կարգավորում աշխատող-գործատու-պետութիւն յարաբերութիւնները: Բ.Խարատյանի համոզմամբ, արհմիութիւնների ոլորտը Հայաստանում կզարգանա գործատուների միութիւնների կայացմանը զուգընթաց: Նա նշեց, որ հանրապետութիւնում գործատուների միութիւնները ձեւաւորուած չեն: Այդ իսկ պատճառով կան ոլորտներ, որտեղ ճիւղային արհմիութիւնները աշխատում են եւ պայմանագրեր կնքելու հնարաւորութիւն ունեն միայն առանձին գործատունների հետ: Կոնֆեդերացիայի նախագահի տեղակալի խօսքերով, աշխատանքային կոլեկտիւների կողմից հիմնականում բարձրացւում են աշխատանքային պայմանագրերի վերաբերեալ հարցեր: Բ.Խարատյանի, Հայաստանի զբաղվածության ոլորտում տարածուած է առանց որեւէ հիմնավորման որոշակի ժամկէտով աշխատանքային պայմանագրերի կնքումը: «Որոշակի ժամկէտով պայմանագիր կնքւում է միայն այն դէպքում, երբ աշխատողը կատարում է ժամկէտով սահմանափակուած որոշակի աշխատանք»,- նկատեց Բ.Խարատեանը:
  -   Հասարակութիւն