Ֆանի Արդանը կը մասնակցի «Ոսկէ ծիրան» կինոփառատօնին
08-07-2011 17:34:40 | Հայաստան | Մշակոյթ
«Ոսկէ ծիրան» երեւանեան միջազգային կինոփառատօնը 8 տարուայ մէջ մեծ ձեռքբերումներ է ունեցել։ Յայտարարելով այս մասին յուլիսի 8-ի ասուլիսում, փառատօնի գլխաւոր տնօրէն, կինոռեժիսոր Յարութիւն Խաչատրեանը միաժամանակ նշեց, որ կան նաեւ բացթողումներ. մասնաւորապէս, դահլիճների փոքրութիւնը եւ հանդիսատեղերի սակաւութիւնը։ Նա յոյս յայտնեց, որ մինչեւ 10-րդ փառատօնը այդ խնդիրները կլուծուէն, եւ բոլոր ցանկացողները հնարաւորութիւն կ'ունենան դիտելու փառատօնին ներկայացուած ֆիլմերը։
«Փառատօնի ամենավերջին նուէրը իմ շատ սիրելի, տաղանդաւոր Ֆանի Արդանի ներկայութիւնն է մեր փառատօնին»,- յայտարարնեց Հ.Խաչատրեանը` նշելով, որ յուլիսի 11-ի երեկոյեան «Մոսկուա» կինոթատրոնում կցուցադրուէն նրա «Մոխիր եւ արիւն» եւ կարճամետրաժ «Բացակայ երազներ» ֆիլմերը: Նա նաեւ տեղակացրեց, որ փառատօնի գլխաւոր հիւրերից մէկը` Բերտրան Տաւերնյէն, հիւանդութեան պատճառով չի ժամանելու Հայաստան: Իսկ այսօր արդէն Երեւան կժամանի փառատօնի բացման` «Վաւերացուած պատճէն», ֆիլմի ռեժիսոր Աբաս Քիառոսթամին, ով նաեւ ճամփորդելու է Հայաստանի տարածքով:
Հ.Խաչատրեանը նշեց, որ այս տարի փառատօնը ներառելու է 3 յոբելեանական ծրագրեր` նուիրուած Ռոման Բալայեանի 70-ամեակին, Դմիտրի Կ'էսայանցի 80-ամեակին եւ Էդմոն Քեօսայեանի 75-ամեակին:
Փառատօնի գլխաւոր տնօրէնի խօսքերով, Ալեքսանդր Մանթաշովի արձանի տեղադրումը չի կատարուելու փառատօնի շրջանակներում, ինչպէս ի սկզբանէ նախատեսւում էր: Նա յայտնեց, որ ուշացման պատճառը նախապէս պլանաւորուած տեղի փոխութիւնն է, եւ յոյս յայտնեց, որ արձանի բացումը կը կայանայ մէկ ամսից Աբովեան փողոցում։ Իսկ Ա.Մանթաշովի գրքի շնորհանդէսը կը լինի փառատօնի շրջանակներում:
Երեւանեան պրեմերիաների շարքում այս տարի «Ոսկէ ծիրանը» կը ներկայացնի Կ'աննի կինոփառատօնի 3 մրցանակակիրներին` Թերենս Մալիքի «Կենաց ծառը», Նուրի Բլիգէ Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում» եւ Լարս ֆօն Թրիերի «Թախիծ» ֆիլմերը: Նոյն ծրագրի շրջանակներում կցուցադրուէն նաեւ Բրեյդէն Քինգի «Այստեղ», Պաւել Կ'ոստոմարովի «Էս քեզ սիրում եմ» եւ Սերժ Աւետիքեանի «Շների պատմութիւնը» ֆիլմերը:
Փառատօնի մրցութային 4 անուանակարգերում ներառուած ֆիլմերից խաղարկայինների ժիւրին կը նախագահի հանրայայտ The Gurdian-ի եւ London Evening Standard-ի գլխաւոր կինոքննադատ Դերեկ Մալքոլմը: Ժիւրիի անդամներն էն ֆրանսիացի Ֆրեդերիկ Բուայէն, Մեծ Բրիտանիան ներկայացնող Պաւել Պաւլիկովսկին, հարաւկորեացի Ճհոյ Եօուն-ճուն եւ Վահագն Տէր-յակոբեանը:
Վաւերագրական ֆիլմերի մրցոյթի ժիւրիի նախագահն է բուլղարացի կինոքննադատ Բոժիդար Մանովը, անդամներն էն Ալէս Դոկտորիչը (իտալիա), Ամիր Էսֆանդիարին (իրան), Պաւել Կոստոմարովը (ռուսաստան) եւ Նունէ Հախուերդեանը (հայաստան):
«Հայկական համայնապատկեր» անուանակարգում յաղթողին կ'որոշեն ժիւրիի նախագահ Ելենա Ստիշովան (ռուսաստան), Արմէն Դօվլաթեանը (հայաստան), Նիրմալ Դհարը (հնդկաստան), Օզջեան Ալփերը (թուրքիա) եւ Սուետլանայ Գուլեանը (հայաստան):
«Կորիզ» անուանակարգի ժիւրիի անդամներն էն Թիերի Լընոււելը (ֆրանսիա), Կարինէ Թորոսեանը (կանադա) եւ Օլգա Շերրուուդը (ռուսաստան):
Փառատօնի գեղարուեստական տնօրէն, կինոքննադատ Սուսաննա Յարութիւնեանը կարեւորեց ԱՊՀ երկրների ֆիլմերի ծրագիրը, շեշտելով, որ դրանով «Ոսկէ ծիրան»-ը տարածաշրջանային կարեւորագոյն փառատօն դառնալու միտում ունի:
Ծրագրերի տնօրէն, կինոքննադատ Միքայէլ Ստամբոլցեանի խօսքերով, այս տարի Փարաջանովեան մրցանակը շնորհուելու է Ֆանի Արդանին, Բելա Տարին եւ Ռոման Բալայեանին, իսկ «Վարպետ» մրցանակին արժանանալու էն իրենց վարպետութեամբ փայլող, բայց համաշխարհային կինոյում այնքան էլ մեծ վաստակ չունեցող կինոգործիչներին` Ալեքսէյ Ուչիտելին, Վոյչեխ Մարչեւսկին եւ Ջերեան: