ԵՐԵՒԱՆՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ<br /> «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ
«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՓԱՌԱՏՈՆԸ

  • 19-04-2007 15:04:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 20-ից յունիսի 20-ը Երեւանում երրորդ անգամ կանցկացուի դասական երաժշտութեան «Ազգային պատկերասրահ» փառատոնը: Երկու ամսուայ ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահի հոյակերտ դահլիճներում արուեստասէր հասարակայնութեանը կներկայանան Հայաստանի ճանաչուած երգիչ-կատարողները, ստեղծագործական կոլեկտիվները, այդ թւում Բարսեղ Թումանյանը, Աննա Մայիլեանը, Ալեքսանդր Չաուշյանը, դաշնակահարուհի Սւետլանա Նաւասարդեանը, «Պրոմետեո» լարային քառեակը, «Սպեղանի» երգչախումբը, Արցախի պետական կամերային նուագախումբը: Փառատոնն անցկացւում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ ՀՀ Մշակոյթի եւ երիտասարդության հարցերի նախարարութեան աջակցութեամբ:
  -   Մշակոյթ