Մայիսին Հայաստանի մարզերում բազմաբնակարան շէնքերի գները 0,1%-ով աճել էն<br />


Մայիսին Հայաստանի մարզերում բազմաբնակարան շէնքերի գները 0,1%-ով աճել էն

  • 08-07-2011 19:14:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մայիսին Հայաստանի քաղաքներում, բացառութեամբ Երեւանի, բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների շուկայական միջին գները, 1քմ մակերեսի հաշուարկով, նախորդ ամսուայ համեմատ աճել էն 0,1%-ով: Ընդ որում, ամենաբարձր գներն արձանագրուել էն Ծաղկաձորում, ամենացածրը` Դաստակերտում: ՀՀ կառավարութեանն առընթեր Անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի տուեալներով, այս տարուայ մայիսին մարզերում վաճառուել է բազմաբնակարան բնակելի շէնքերի 315 բնակարան: Դրանց քանակը, նախորդ ամսուայ համեմատ, աճել է 1,3%-ով, իսկ 2010թ. մայիսի համեմատ` 14,1%-ով: 2011թ. մայիսին հանրապետութեան քաղաքներում, բացառութեամբ Երեւանի, վաճառուած բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների շուկայական միջինացուած գները, 1քմ մակերեսի հաշուարկով, կազմել էն. Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` 129,7 հազ. դրամ (մօտ 350 ԱՄՆ դոլար), ապրիլի 132,4 հազ. դրամի, 2010թ.-ի մայիսի 142,7 հազ. դրամի դիմաց, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում` 98,4 հազ դրամ, ապրիլին` 93,7 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 95,7 հազ. դրամ, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում` 140,8 հազ. դրամ, ապրիլին` 146 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 165,8 հազ. դրամ, Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում` 91,99 հազ. դրամ, ապրիլին` 89,36 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 95,6 հազ. դրամ, Լոռու մարզի Վանաձորում քաղաքում` 90,3 հազ. դրամ, ապրիլին` 93,6 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 95,2 հազ. դրամ, Կ'ոտայքի մարզի Աբովեան քաղաքում` 138,2 հազ. դրամ, ապրիլին` 141,8 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 162,4 հազ. դրամ, Ծաղկաձորում` 185,2 հազ. դրամ, ապրիլին` 184,4 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 181,5 հազ. դրամ: Սիւնիքի մարզի Գորիս քաղաքում` 126 հազ. դրամ, ապրիլին` 130,6 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 139,6 հազ. դրամ, Վայոց Ձորի Վայք քաղաքում` 79,4 հազ. դրամ, ապրիլին`76,7 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 72,3 հազ. դրամ, Ջերմուկում` 121,1 հազ. դրամ, ապրիլին` 125,2 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 114 հազ. դրամ, Տաւուշի մարզի Դիլիջան քաղաքում` 106,4 հազ. դրամ, ապրիլին` 106,6 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 104,3 հազ, դրամ:
  -   Տնտեսութիւն