Սերժ Սարգսեանը կարեւորել է տարբեր ոլորտներում աշխարհասփիւռ հայութեան մասնագիտական հնարաւորութիւնների միաւորումը<br />


Սերժ Սարգսեանը կարեւորել է տարբեր ոլորտներում աշխարհասփիւռ հայութեան մասնագիտական հնարաւորութիւնների միաւորումը

  • 08-07-2011 19:22:15   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յուլիսի 8-ին ընդունել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտէի անդամներին, ովքեր Հայաստանում էն գտնւում բժշկական միջազգային 3-րդ համագումարին մասնակցելու նպատակով: Ս.Սարգսեանը ողջունել եւ կարեւորել է համագումարի անցկացումը, որի նպատակը աշխարհասփիւռ հայ բժիշկների կապն ու համագործակցութիւնը զարգացնելով` առողջապահութեան ժամանակակից փորձի փոխանակումն ու գիտական նուաճումներին ծանօթանալը, գործնական բժշկութեան եւ բժշկական կրթութեան կարեւորագոյն հարցերի քննարկումն է: Այդ ամէնը ծառայում է մայր հայրենիքում եւ Արցախում առողջապահութեան ոլորտի զարգացմանն ու բժշկական օգնութեան որակական բարելաւմանը: Նա շնորհակալութիւն է յայտնել հայ բժիշկների համաշխարհային կոմիտէի ղեկավարութեանը` վերջին քսան տարիների ընթացքում վերոնշեալ նպատակին հասնելու ուղղութեամբ ներդրած ջանքերի, կատարուած աշխատանքի համար, կարեւորելով տարբեր ոլորտներում աշխարհասփիւռ հայութեան մասնագիտական հնարաւորութիւնների միաւորումը:
  -   Քաղաքական