Աւստրիական Բրաունաու քաղաքի խորհուրդը որոշում է կայացրել այդ քաղաքում ծնուած Ադոլֆ Հիտլերին զրկել «պատուաւոր քաղաքացի» կոչումից, յայտնում է Agence France-Presse-ը:
Որոշումն ընդունելու կողմ են քուէարկել քաղաքային խորհրդի բոլոր պատգամաւորները, ոչ մի անդամ կուսակցութիւն դէմ չէր դրան:
Քաղաքապետ Եօհաննես Վայդբախերը գովեց պատգամաւորներին, ասելով. «Այս որոշմամբ քաղաքի խորհուրդը յստակ ազդանշան տուեց, որ գիտակցում է ողջ պատմական եւ քաղաքական պատասխանատուութիւնը:
Նշենք, որ Հիտլերին նախկինում այդ կոչումից զրկել են մի քանի աւստրիական եւ գերմանական քաղաքներ եւս: Համապատասխան որոշումներ են ընդունել, մասնաւորապէս, Ամշտետտենը, Տրիրը, Ֆորստը, Շուաբախը, ինչպէս նաեւ Բադ Դոբերանը, որտեղ 2007թ. կայացաւ «Մեշ ութնեակի» գագաթաժողովը: