Նոր պետութիւն քարտէզի վրայ. Հարաւային Սուդանը ստացաւ անկախութիւն
09-07-2011 08:56:38 | | Միջազգային
Հարաւային Սուդանը մի քանի տարի պայքարելուց յետոյ այսօր պաշտօնապէս հռչակուեց անկախ պետութիւն:
Սակայն, փորձագէտների գնահատմամբ, նոր պետութիւնը կը զբաղեցնի աղքատ պետութիւնների շարքը: Հիւսիսային հարեւանի` Սուդանի հետ հակամարտութեան բռնկումը եւս մեծ է: Խարտումը չնայած որ ընդունել է Հարաւային Սուդանի անկախութիւնը, սակայն յայտարարել է, որ նոր պետութեան բնակիչները զրկւում են Սուդանի քաղաքացի լինելու իրաւունքից:
Երկու երկրներին նաեւ պէտք է պայմանաւորել սահմանների մասին: Միեւնոյն ժամանակ, վերջին շաբաթների ընթացքում սահմանային գօտիներում բռնութեան ուղգնացում է գրանցուել: