ԵՒՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼԵԱՆԸ<br />


ԵՒՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼԵԱՆԸ

  • 12-04-2007 15:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԴՐԵԶԴԷՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 11-ին Դրեզդէնում անցկացուող Եւրոպայի շախմատի անհատական առաջնութիւնում կայացան 8-րդ փուլի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում 8 հնարաւորից 6,5 միաւորով առաջատարն է Անդրեյ Վոլոկիտինը (Ուկրաինա): 12 մասնակիցներ ունեն 6-ական միաւոր: Հայաստանի ներկայացուցիչներից Տիգրան Լ. Պետրոսեանը 5,5-ական միաւորով 27-րդն է, իսկ Արտաշէս Մինասեանը` 33-րդը: Զաւէն Անդրիասեանը 5 միաւորով 80-րդ տեղն է զբաղեցնում: 4,5-ական միաւոր ունեն Գաբրիէլ Սարգսեանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Աշոտ Անաստասեանը: Ռաֆայէլ Վահանեանը եւ Կարեն Ասրեանը վաստակել են 4-ական միաւոր: Կանանց մրցաշարում 7,5 միաւորով միանձնեայ առաջատար է Տատեանա Կոզինցեւան (Ռուսաստան): 7 շախմատիստներ, նրանց թւում նաեւ Էլինա Դանիելեանը, ունեն 6-ական միաւոր: Լիլիթ Մկրտչեանը 4,5 միաւորով 54-րդն է, իսկ Սիրանուշ Անդրիասեանը 4 միաւորով 78-րդը:
  -   Սպորտ