Լիբիայի ապստամբները յայտնել են, որ իրենց յաջողուել է առաջանալ երկրի առեւմուտք եւ հսկողութեան տակ վերցնել կառավարական ուժերի ձեռքում գտնուող տարածքները: Նրանք մօտեցել են ռազմավարական նշանակութիւն ունեցող Զլիտան քաղաքին: Դա նրանց յոյս է տալիս, որ Տրիպոլիին աւելի շուտ կը հասնեն:
Սակայն, ինչպէս յայտնում է BBC լրատուականը, այդ տարածքներում այժմ բախումներ են գրանցւում երկու կողմերի միջեւ: Ապստամբները լուրջ կորուստներ են կրում: