ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ 16-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 8 ԹԻՄԵՐ
11-04-2007 15:40:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 14-ին կմեկնարկի
Հայաստանի ֆուտբոլի բարձրագոյն խմբի 16-րդ առաջնութիւնը: Ասպարէզ
կելնեն 8 թիմեր, այդ թւում 6-ը ներկայացնում են Երեւանը`
«Փիւնիկ», «Բանանց», «Միկա», «Արարատ», «Կիլիկիա», «Ուլիս»,
ինչպէս նաեւ Գիւմրիի «Շիրակ» եւ Կապանի «Գանձասար» թիմերը:
Յետայսու «Միկան» կներկայացնի Երեւանը, քանզի գրանցուած է
մայրաքաղաքում եւ ոչ թէ Աշտարակում, ինչպէս նախկինում էր:
Առաջնութիւնն անցկացուելու է 4 շրջանով: Չեմպիոնն իրաւունք
կստանայ մասնակցելու Եւրոպայի չեմպիոնների լիգայի խաղարկութեանը եւ
առաջին անգամ կպարգեւատրվի 15 հազ. ԱՄՆ դոլարին համարժէք դրամով:
Երկրորդ տեղը գրաւած թիմը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի գաւաթի խաղարկութեանը:
Ապրիլի 25-ին նախատեսուած է նաեւ առաջին խմբի առաջնութեան
մեկնարկը, որին կմասնակցեն 9 թիմեր: