ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ<br /> 70-ԱՄԵԱԿԸ ԿԸ ՆՇԱՆԱՒՈՐԻ ՎԵՐԴԻԻ «նաբուկո» ՕՊԵՐԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ<br /> ՊՐԵՄԻԵՐԱՅՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ
70-ԱՄԵԱԿԸ ԿԸ ՆՇԱՆԱՒՈՐԻ ՎԵՐԴԻԻ «նաբուկո» ՕՊԵՐԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ
ՊՐԵՄԻԵՐԱՅՈՎ

  • 10-04-2007 15:07:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 19-ին «Արամ Խաչատրեան» համերգասրահում Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի համերգային կատարմամբ կկայանայ Վերդիի «Նաբուկո» օպերայի հայաստանեան պրեմիերան: Այն նուիրուած կլինի երգչախմբի հիմնադրման 70-ամեակին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց երգչախմբի գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յովհաննէս Չեքիջեանը, «Նաբուկոն» երգչախումբը դեռեւս 1985թ.-ին կատարել է Լենինգրադում: Ըստ նրա, ապրիլի 19-ի համերգով կսկսուի երգչախմբի յոբելեանին նուիրուած միջոցառումների շարքը Երեւանում եւ մարզերում: Հ.Չեքիջեանը յայտնեց, որ նախատեսւում է հոգեւոր երաժշտութեան մէկ համերգ կազմակերպել Երեւանի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, եթէ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն տայ իր համաձայնութիւնը: Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հիմնադրուել է 1937թ.-ին: 1961թ.-ից երգչախումբը ղեկավարում է Հ.Չեքիջեանը: Վերջինիս ղեկավարութեան օրոք երգչախումբը միայն արտերկրում ունեցել է հազարից աւելի համերգ:
  -   Մշակոյթ