ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՒՈՒՄ Է ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ<br /> ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՒՈՒՄ Է ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

  • 04-04-2007 15:08:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 4-ին Երեւանում անցկացուեց «Սոցիալական գործընկերութիւնը Հայաստանում» թեմայով մէկօրեայ սեմինար` նուիրուած «Զբաղվածության պետական ծառայութիւն» գործակալութեան 15-ամեակին: Ինչպէս նշեց գործակալութեան պետ Սոնա Յարութիւնեյանը, 2006թ.-ի յունուարից գործող «Բնակչութեան զբաղվածության եւ գործազրկութեան դէպքում սոցիալական պաշտպանութեան մասին» օրէնքը էական դերակատարում է ունեցել զբաղվածության ոլորտում բարեփոխումների իրականացման գործում: Նա յայտնեց, որ ներկայումս մշակւում է զբաղվածության ոլորտի ազգային ռազմավարական ծրագիր, որը ՀՀ կառավարութեան հաստատմանը կներկայացուի 2008թ.-ին: Գործակալութեան Աշխատաշուկայի վերլուծութեան եւ կանխատեսման բաժնի պետ Անահիտ Փարսադանյանը նշեց, որ մարտի 1-ի դրութեամբ հանրապետութիւնում գործազրկութեան մակարդակը կազմել է 7,2%, ինչը նախորդ տարուայ նոյն օրուայ համեմատ նուազել է 5%-ով: Ըստ նրա, նոյն ամսին գործակալութիւնում հաշւառուած են 102,6 հազար աշխատանք փնտրողներ, իսկ ամսուայ ընթացքում գործատուների կողմից ներկայացուել է թափուր աշխատանքի 1400 տեղ` հիմնականում բանուորական մասնագիտութիւնների գծով: Յունուար-փետրուարին աշխատանքի է տեղաւորուել 650 գործազուրկ, որոնցից 56%-ը` կանայք են:
  -   Հասարակութիւն