ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՅԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ԱՊՐԻԼԻ<br /> 8-ԻՆ<br />


ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՅԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ԱՊՐԻԼԻ
8-ԻՆ

  • 03-04-2007 19:17:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ապրիլի 4-ին կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի առաջնութիւնը, որին կմասնակցեն աւելի քան 100 մարզիկներ: Հայաստանի չեմպիոնները յայտնի կդառնան ապրիլի 8-ին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխաւոր քարտուղար, վաստակաւոր մարզիչ Լեւոն Յովհաննիսեանը, առաջնութիւնն ընտրական բնոյթ է կրում: Առաջնութիւնում լաւագոյնս հանդէս եկած բռնցքամարտիկներով կհամալրուի Հայաստանի հաւաքականը, որը կմասնակցի սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնութեանը: Այն նախատեսուած է անցկացնել Մոսկուայում:
  -   Սպորտ