ՅԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ՔԱՌՈՐԴ<br /> ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ<br />


ՅԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ՔԱՌՈՐԴ
ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

  • 02-04-2007 18:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի գաւաթի խաղարկութեան 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները: Գրանցուեցին հետեւեալ արդիւնքները. «Բենտոնիտ» - «Գանձասար»` 2:0, «Ուլիս» - «Արարատ»` 2:0, «Միկա-2» - «Շիրակ»` 0:1, «Բանանց-2» - «Կիլիկիա»` 2:0, «Արարատ» - «Փիւնիկ-2»` 1:0, «Դինամո» - «Բանանց»` 1:3: Քառորդ եզրափակիչում միմեանց հետ կհանդիպեն «Բանանց» - «Կիլիկիա», «Արարատ» - «Ուլիս», «Շիրակ» - «Միկա», «Բենտոնիտ» - «Փիւնիկ» զույգերը: Քառորդ եզրափակիչի 1-ին հանդիպումները նշանակուած են ապրիլի 5-6-ին, իսկ պատասխան խաղերը ապրիլի 10-11-ին:
  -   Սպորտ