ԱՊՐԻԼԻ 9-16-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՑԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԱԶԳԱՅԻՆ<br /> ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ<br />


ԱՊՐԻԼԻ 9-16-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՑԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԱԶԳԱՅԻՆ
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ

  • 02-04-2007 17:12:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի գրադարաններում ապրիլի 9-16-ին վեցերորդ անգամ կանցկացուի Ազգային գրադարանային շաբաթը (ԱԳՇ): Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնութեամբ անցկացուող շաբաթն այս տարի կրելու է «Գրադարան` գիտելիքի տուն» նշանաբանը: ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին Հայաստանի Ազգային գրադարանի լրատուական ծառայութիւնից, շաբաթուայ շրջանակներում կկազմակերպուեն ցուցահանդեսներ, գրքի տոնավաճառներ, մայրենի լեզուին նուիրուած միջոցառումներ, ինչպէս նաեւ հանդիպումներ գիտութեան, մշակոյթի եւ գրականութեան նշանաւոր անձանց հետ:
  -   Մշակոյթ