ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼԵԱՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ
ԾԱՌԱՏՈՒՆԿ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԵԼ
02-04-2007 14:58:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՅ Դաշնակցութեան «Նիկոլ
Աղբալեան» ուսանողական միութեան նախաձեռնութեամբ Հայոց
ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հարակից տարածքում մարտի 31-ին
ծառատունկ էր կազմակերպուել: Այդ օրը միութեան անդամները տնկեցին
աւելի քան 100 բարդիներ, որոնք տրամադրել էր «Հայանտառ»-ը:
Միութեան ատենապետ Վահէ Սարգսեյանի խօսքերով, նախաձեռնութեան
նպատակը գարնան խորհուրդը երիտասարդներին փոխանցելն է: Ըստ նրա,
ծառատունկի միջոցով նոր կեանքի իմաստ է հաղորդւում այդ տարածքին: