Տիգրան Սարգսեան. «Ես հաւատում եմ փառատօնի ապագային». Երեւանում մեկնարկեց «Ոսկէ ծիրան» կինոփառատօնը
11-07-2011 10:20:55 | Հայաստան | Մշակոյթ
Երեւանում իր աշխատանքները սկսեց «Ոսկէ ծիրան» կինոփառատօնը, որի
բացման արարողութիւնը վարում էր ֆրանսահայ ռեժիսոր եւ դերասան Սերժ Աւեդիկեանը, որի բնորոշմամբ, «Ոսկէ ծիրանն» արդէն կայացել է:
Վարչապետ Տիգրան Սարգսեանն իր ելոյթում համոզմունք յայտնեց, որ կազմակերպիչները «ամուր հիմք են դրել». «Ես հաւատում եմ փառատօնի ապագային»,- ասաց վարչապետը:
Արարողութեան վերջում աշխարհահռչակ ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանիին շնորհուեց
Փարաջանովի անուան մրցանակը՝ կինոարուեստում ունեցած նուաճումների համար: Մրցանակը ֆրանսիացի դերասանուհուն յանձնեց իրանցի ճանաչուած ռեժիսոր Աբաս Քեարոստամին:
Բացման արարողութեան աւարտին ցուցադրուեց Ա. Քեարոստամիի «Վաւերացուած պատճէններ» ֆիլմը: