ԱՄՆ նախագահը կոնգրէսում քննարկում է պետպարտքի խնդիրը
11-07-2011 12:22:54 | Հայաստան | Միջազգային
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոնգրէսում հանրապետականների եւ դեմոկրատների առաջնորդների հետ քննարկել է երկրի պետպարտքի խնդիրը:
Ըստ BBC լրատուականի, Օբաման յայտարարել է, որ օրէնսդիրները պէտք է համաձայնութեան գան մինչեւ օգոստոսի 2-ը, դա վերջին օրն է փոխառութիւնների լիմիտը մեծացնելու համար:
Նշենք, որ հանրապետականները հրաժարւում են մեծացնել պետպարտքի լիմիտը, եթէ Օբաման չվերանայի յաջորդ տարուայ բիւջէն, մասնաւորապէս չկրճատի մի շարք սոցւալական ծրագրեր: