Սերժ Սարգսեանը ստորագրել է մի շարք օրէնքներում լրացում եւ փոփոխութիւններ կատարելու մասին օրէնքներ


Սերժ Սարգսեանը ստորագրել է մի շարք օրէնքներում լրացում եւ փոփոխութիւններ կատարելու մասին օրէնքներ

  • 11-07-2011 12:33:13   | Հայաստան  |  Քաղաքական
Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Համահայկական բանկի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն եւ լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրէնքում լրացում կատարելու մասին, «Սահմանուած կարգի խախտմամբ պարտադիր զինուորական ծառայութիւն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրէնքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քրէական օրէնսգրքում փոփոխութիւններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքում փոփոխութիւն կատարելու մասին» ՀՀ օրէնքները: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից։
  -   Քաղաքական