Տիգրան Սարգսեան. ««Ոսկէ ծիրան»-ը երեւանցիների կեանքը դարձնում է առաւել հտաքրքիր»


Տիգրան Սարգսեան. ««Ոսկէ ծիրան»-ը երեւանցիների կեանքը դարձնում է առաւել հտաքրքիր»

  • 11-07-2011 13:13:44   | Հայաստան  |  Մշակոյթ
 Երեւանի «Մոսկուա» կինոթատրոնում յուլիսի 10-ին մեկնարկել է «Ոսկէ ծիրան» 8-րդ երեւանեան միջազգային կինոփառատօնը: Չնայած յորդառատ անձրեւին` փառատօնի մեկնարկն անցաւ նախատեսուածի համաձայն: Խորհրդանշական կարմիր գորգի վրայով կինոթատրոն մտան հիւրերը, որտեղ էլ հէնց կայացաւ բացման արարողութիւնը: Փառատօնի բացմանը ներկայ էին Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Տիգրան Սարգսեանը, ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը, Հայաստանում հաւատարմագրուած դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, աշխարհահռչակ դերասաններ, ռեժիսորներ, այլք: Ինչպէս նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, «Ոսկէ ծիրան»-ը երեւանցիների կեանքը դարձնում է առաւել հտաքրքիր: «Արդէն անհնարին է դարձել պատկերացնել ամառը` առանց այս փառատօնի, որը ստիպում է Երեւանին ապրել այլ տրամադրութեամբ»,- ասաց Տիգրան Սարգսեանը` յաւելելով, որ կինոփառատօնը տարէցտարի կատարելագործւում է: «Կառավարութիւնը քայլեր կը ձեռնարկի, որպէսզի փառատօնը շարունակական լինի»,- ասել է ՀՀ վարչապետը: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, փառատօնի կազմակերպիչները յոյս են յայտնել, որ 10-րդ փառատօնն արդէն կ'անցկացուի յատուկ փառատօնային կենտրոնում, որը հնարաւորութիւն կ'ունենայ ընդունել շուրջ 1500 հանդիսատես: Աշխարհահռչակ դերասանուհի Ֆանի Արդանը համաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած աւանդի համար արժանացաւ Փարաջանովեան թալլերի: Փառատօնը մեկնարկել է Աբաս Քեարոսթամիի ,վաւերացուած պատճէնըէ ֆիլմով:
  -   Մշակոյթ