ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՒԱՌՈՒԱԾ ԵՆ ՇԱՔԱՐԱԽՏՈՎ 37 ՀԱԶԱՐ ՀԻՒԱՆԴՆԵՐ,<br /> ՈՐՈՆՑԻՑ ՄՕՏ 300-Ը` ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ, ԻՍԿ 7000-Ը` ԻՆՍՈՒԼԻՆԱԿԱԽՅԱԼ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՒԱՌՈՒԱԾ ԵՆ ՇԱՔԱՐԱԽՏՈՎ 37 ՀԱԶԱՐ ՀԻՒԱՆԴՆԵՐ,
ՈՐՈՆՑԻՑ ՄՕՏ 300-Ը` ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ, ԻՍԿ 7000-Ը` ԻՆՍՈՒԼԻՆԱԿԱԽՅԱԼ

  • 20-03-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում շաքարախտով հիւանդացութեան դէպքերը տարէցտարի աճում են: Այսպէս, 2006թ.-ի մարտի համեմատ այս տարի նոյն ամսին հիւանդացութեան դէպքերը 2000-ով աճել են: ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ գլխաւոր էնդոկրինոլոգ Աշոտ Մամիկոնեանը, ներկայումս հանրապետութիւնում հաշւառուած են շաքարախտով տառապող 37 հազար հիւանդներ, այդ թւում 7000-ը` ինսուլինակախյալ, իսկ մօտ 300-ը` մինչեւ 18 տարեկան տարիքային խմբի: Համեմատութեան համար նշենք, որ 60-ական թվականններին հանրապետութիւնում գրանցուած է եղել շաքարախտով տառապող ընդամէնը 43 հիւանդ: Ըստ Ա.Մամիկոնեանի, աշխարհում շաքարախտով հիւանդների թիւը կազմում է մօտ 270 մլն մարդ: Տարածուածութեան աստիճանով այն երրորդն է համարւում սիրտ անօթային եւ օնկոլոգիական հիւանդութիւններից յետոյ: Ըստ նրա, եթէ հիւանդութեան աճի ներկայիս տեմպերը պահպանուեն, ապա, մօտաւոր հաշուարկների համաձայն, 2050թ.-ին այդ հիւանդութեամբ կտառապի երկրագնդի բնակչութեան մօտ 40-50%-ը:
  -   Հասարակութիւն