«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ» Հ/Կ-Ն ԿԱՆՑԿԱՑՆԻ<br /> ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ<br />


«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ» Հ/Կ-Ն ԿԱՆՑԿԱՑՆԻ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

  • 19-03-2007 16:07:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Սպառողների իրաւունքների պաշտպանութիւն» (ՍԻՊ) հասարակական կազմակերպութիւնը անցկացնելու է «Իմ ձայնը որոշիչ է» կարգարգսեյ քարոզարշավ, որի հիմնական նպատակն է մայիսի 12-ի խորհրդարանական ընտրութիւններին ընտրողների մասնակցութեան ապահովումը: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց կազմակերպութեան նախագահ Աբգար Եղոյանը: Նրա խօսքերով, քարոզարշավի միւս նպատակը լինելու ընտրողներին կողմնորոշել կուսակցութիւնների նախընտրական ծրագրերում սպառողների իրաւունքների պաշտպանութեանն առնչուող դրոյթների առկայութեան հարցում: Բացի այդ, կազմակերպութեան աջճակցությամբ ընտրողները թեկնածուների առջեւ կբարձրացնեն սպառողների իրաւունքներին առնչուող հարցեր: Ա.Եղոյանը յիշեցրեց, որ ՍԻՊ-ի նախաձեռնութեամբ 2003թ.-ի սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային Ժողովում ստեղծուել է Սպառողների իրաւունքների պաշտպանութեան պատգամաւորական համագործակցութիւն, որի կազմում են ՀՅԴ, ՀՀԿ, ՕԵԿ խմբակցութիւնների եւ «Ժողպատգամաւոր» խմբի ներկայացուցիչներ:
  -   Հասարակութիւն