Ադրբեջանը ռուսաստանեան լիցենզիայի հիման վրայ սկսել է Ակ-74մ ինքնաձիգների արտադրութիւնը
11-07-2011 14:00:34 | | Քաղաքական
Ադրբեջանը ռուսաստանեան լիցենզիայն հիման վրայ սկսել է Ակ-74մ ինքնաձիգների սերիական արտադրութիւնը: Այս մասին յայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալութիւնը՝ վկայակոչելով ռազմական աղբիւրներ: «Հազրի» կոչուող ինքնաձիգը ի ռուսական արտադրութեան զէնքի համեմատ ունի որոշ որակական տարբերութիւն.
Ի տարբերութիւն իր անալոգներից, այդ զէնքի վրայ կարելի է տեղադրել մներգիշերային տեսանելիութեան սարքաւորումներ, կայ լազերային նշանառութեան, կցորդ, լուսաւորութեան համակարգ եւ այլն: Փոփոխուած է նաեւ «Իժմաշ» գործարանի լիցենզիայով արտադրած զէնքի արտաքին տեսքը: Զէնքի քաշը չի փոխուած:
Ադրբեջանի պաշտպանութեան պետական պատուերի ծրագրի համաձայն, Պաշտպանութեան արդիւնաբերութեան նախարարութիւնն այս տարի կ'արտադրի եւ Պաշտպանութեան նախարարութեանը կը փոխանցի 5 հազար «Հազրի» Ակ-74մ ինքնաձիգ: