ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՆԴՐԱՆԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻ ՆՄԱՆ<br /> ՏՂԱՆԵՐԻ ՊԱԿԱՍԸ ՇԱՏ Է ԶԳԱՑՎՈՒՄ,- ԱՍՈՒՄ Է ՌՈՄԻԿ ՄԽԻԹԱՐԵԱՆԸ<br />


ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՆԴՐԱՆԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻ ՆՄԱՆ
ՏՂԱՆԵՐԻ ՊԱԿԱՍԸ ՇԱՏ Է ԶԳԱՑՎՈՒՄ,- ԱՍՈՒՄ Է ՌՈՄԻԿ ՄԽԻԹԱՐԵԱՆԸ

  • 15-03-2007 19:35:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Անդրանիկ Յարութիւնեյանը Արցախեան ազատամարտի նվիրյալներից էր: Նա իր վանեցի պապից ժառանգել էր հայապաշտություն, հայրենասիրութիւն, եւ այդ պատճառով նա Արցախեան ազատամարտի առաջին իսկ օրերից մեկնեց Բերդաձոր` կազմակերպելով շրջանի ինքնապաշտպանութիւնը»: Այս մասին նշեց արձակագիր Սասուն Գրիգորեանը մարտի 15-ին Հայաստանի Գրողների միութիւնում կայացած «Բերդաձորի Անդրանիկ» գրքի շնորհանդէսի ժամանակ: Ըստ հեռուստալրագրող Կարեն Քոչարեանի, Ա.Յարութիւնեանի նման հայրենասէրներ քիչ կան. թէեւ նա հոգով արուեստագէտ էր, բայց ամէն ինչ թողեց եւ զենքը ձեռքին ելաւ պայքարի եւ գիտակցաբար գնաց նահատակվելու: «Անդրանիկը մի ժայռ էր, հզօր մի անձնաւորութիւն, որի կարիքը այսօր զգացվում է»,- նշեց Կ.Քոչարեանը: ԵԿՄ-ի վարչութեան նախագահի խորհրդական, փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարեանի խօսքերով, մեր իրականութեան մէջ Անդրանիկի նման տղաների պակասը շատ է զգացվում: «Ափսոս, որ նա ժամանակից շուտ հեռացաւ կեանքից, քանի որ եւ պատերազմում, եւ պետութեան կառուցման գործում մեծ անելիքներ ուներ»,- ընդգծեց փոխգնդապետը: «Զորավար Անդրանիկ» միութեան կողմից Ա.Յարութիւնյանին հետմահու շնորհուեց «Զորավար Անդրանիկ» հուշամեդալ: Արձակագիր Ս.Գրիգորեանը այն յանձնեց ազատամարտիկի որդուն` Վահագն Յարութիւնյանին:
  -   Մշակոյթ