ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԵՐԵՒԱՆԻ ՎԱՏ ՕՐԻՆԱԿԸ ՏԱՐԱԾՒՈՒՄ Է<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՒՍ ՔԱՂԱՔԱՆԵՐՈՒՄ,- ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԷԿՈԼՈԳՆԵՐԸ<br />


ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԵՐԵՒԱՆԻ ՎԱՏ ՕՐԻՆԱԿԸ ՏԱՐԱԾՒՈՒՄ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՒՍ ՔԱՂԱՔԱՆԵՐՈՒՄ,- ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԷԿՈԼՈԳՆԵՐԸ

  • 15-03-2007 16:41:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում առկայ են բնապահպանական լուրջ խնդիրներ. կառուցապատումն իրականացւում է քաղաքաշինական եւ էկոլոգիական նորմերի լուրջ խախտումներով, կանաչ տարածքների ոչնչացմամբ, ինչին զուգահեռ տարէցտարի աւելանում է բնակչութեան եւ աւտոմեքենաների թուաքանակը: Այս մասին մարտի 15-ի բնապահպանական հիմնախնդիրներին նուիրուած քննարկմանը նշեց «Յանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինէ Դանիելեանը: Ըստ նրա, էկոլոգիական տեսանկիւնից մայրաքաղաքի առաւել անբարենպաստ հատուածը Կենտրոնն է, ուր «մէկը միւսի վրայ բարձրայարկ շէնքեր են կառուցւում` ի հաշիւ կանաչ տարածքների»: Էկոլոգների կարծիքով, «մայրաքաղաքում կառուցւող էլիտար շէնքերը ապրելու համար պիտանի չեն. այնտեղ կարելի է միայն զվարճանալու համար ընդամէնը մի քանի օր անցկացնել»: Կ.Դանիելեանը նշեց, որ շարունակւում է նաեւ կանաչ տարածքների ոչնչացումը: «Ներկայումս բոլորիս աչքի առաջ յօշոտւում են Պուշկինի անուան այգին, Սունդուկեանի անուան թատրոնի հարակից այգին, որի մէկ երրորդը կառուցապատման տակ է դրուած»,- նշեց նա: Ըստ նրա, Երեւանի «վատ» օրինակին արդէն հետեւում են Հայաստանի միւս քաղաքներում: «Միայն Գիւմրին է, ուր կատարւում է շատ ներդաշնակ կառուցապատում, ինչի արդիւնքում պահպանւում են եւ հին մշակոյթային կառոյցները, եւ կանաչ տարածքները»,- ասաց Կ.Դանիելեանը:
  -   Հասարակութիւն