<br /> Մայիսին Հայաստանում անշարժ գոյքի գրաւադրման գործարքների թիւը 7,6%-ով աճել է



Մայիսին Հայաստանում անշարժ գոյքի գրաւադրման գործարքների թիւը 7,6%-ով աճել է

  • 11-07-2011 15:46:48   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Այս տարուայ մայիսին Հայաստանում գրաւադրման գործարքներից ծագող իրաւունքների պետական գրանցումների թիւը, նախորդ ամսուայ համեմատ, աճել է 7,6%-ով, իսկ 2010թ.-ի մայսիս համեմատ` 52,5%-ով: Գրաւադրվման գործարքների 44,1%-ը իրականացուել են բազմաբնակարան շէնքերի բնակարանների նկատմամբ, 27,1%-ը առանձնատների, 11,9%-ը հասարակական նշանակութեան օբյեկտների եւ 11,9%-ը հողերի: Ընդհանուր առմամբ մայիսին հանրապետութիւնում գրաւադրուել են 407,92 հա հողեր, որից 3,86 հա-ն` Երեւուանում: Գրաւադրուած հողերի 93,7%-ը` 382,04 հա ընդհանուր մակերեսով, գիւղատնտեսական նշանակութեան են: Ամենամեծ` 178,68 հա ընդհանուր մակերեսով հողեր են գրաւադրուել Արմավիրի մարզում, որից 187,02 հա-ն՝ գիւղատնտեսական նշանակութեան են: Այս տարուայ մայիսին Հայաստանում հիփոթեքային գրաւադրման գործարքների թիւը նախորդ ամսուայ համեմատ նուազել է 2,3%-ով, իսկ 2010թ.-ի մայիսի համեմատ 37%-ով աճել է: Իրականացուել է 211 գարծարք, որի 81,5%-ը բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների նկատմամբ, 16,1%-ը՝ անհատական բնակելի տների, 0,5%-ը՝ արտադրական նշանակութեան օբյեկտների եւ այգետնակների, 1,4%-ը՝ հողերի նկատմամբ:
  -   Տնտեսութիւն