Ամհ-ի տնօրէն-կառավարիչ Քրիստին Լագարդ. «Ամն-ը կարող է դառնալ ֆոնդային շուկաների փլուզման պատճառ»<br />


Ամհ-ի տնօրէն-կառավարիչ Քրիստին Լագարդ. «Ամն-ը կարող է դառնալ ֆոնդային շուկաների փլուզման պատճառ»

  • 11-07-2011 15:43:54   | ԱՄՆ  |  Տնտեսութիւն
Եթէ Ամն-ը չբարձրացնի իր փոխառութիւնների վերին սահմանաչափը, ապա դա կը յանգեցնի «ծայրայեղ վտանգաւոր հետեւանքների» համաշխարհային տնտեսութեան համար ընդհանրապէս: Այս մասին յայտարարել է Արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նոր տնօրէն-կառավարիչ Քրիստին Լագարդը` ամերիկեան ABC հեռուստալիքին տրուած հարցազրոյցում: Նա նշել է, որ սահմանաչափի չվերանայման դէպքում տոկոսադրոյքները կտրուկ կաճէն, իսկ ֆոնդային շուկաները կը փլուզուեն, ինչն սպառանալիք է Ամհ-ի գլխաւոր նպատակի` համաշխարհային տնտեսութիւնում կայունութեան պահպանման համար: Ըստ «Ռոսբիզնեսկոնսալտինգ»-ի, ներկայումս Ամն-ի փոխառութիւնների վերին սահմանաչափը 14,3 տրլն դոլար է: Ինչպէս նախկինում նշել էր երկրի ֆինանսեների նախարար Թիմոթի Գայթները, եթէ մինչեւ օգոստոսի 2-ը սահմանաչափը չմեծացուի, ապա Ամն-ը կը յայտարարուի անվճարունակ (դեֆոլտ): Նա յիշեցրել է, որ Ամն-ի Սահմանադրութիւնը դաշնային կառավարութեանն արգելում է Կոնգրէսի կողմից հաստատուող պաշտօնական սահմանաչափից աւելի փոխառութիւններ վերցնել: Աւելի վաղ դեմոկրատների որոշ ներկայացուցիչներ ենթադրել էին, որ Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կարող է իր հրամանագրով թոյլատրել փոխառութիւնների շարունակումը` հիմք ընդունելով Սահմանադրութեան 14-րդ ուղղման մեկնաբանութիւններից մէկն այն մասին, որ «Միացեալ Նահանգների պետական պարտքի իրաւաչափութիւնը չի կարող վիճարկուել»: Ներկայումս հանրապետականները եւ դեմոկրատները թունդ բանավէճ են ծաւալել առաջիկայ տասնամեակի համար բիւջետային պակասորդի կրճատման շուրջ: Եթէ Սպիտակ տունը եւ ընդդիմութիւնը յանգեն փոխզիջման, ապա Ներկայացուցիչների պալատը վերահսկող հանրապետականները համաձայն են հաւանութիւն տալ պետական փոխառութիւնների սահմանաչափի մեծացմանը: Կառավարութիւնն առաջարկում է թոյլատրել յաւելեալ 2 տրլն դոլար փոխառութիւնների ներգրաւումը: Բ.Օբամայի վարչակազմը ցանկանում է հասնել այն բանին, որ բիւջետային պակասորդը 10 տարուայ ընթացքում նուազի ընդհանուր առմամբ 4 տրլն դոլարով: Սպիտակ տանը գտնում են, որ այդ նպատակը պէտք է հասանելի լինի ինչպէս դաշնային ծախսերի կրճատման, այնպէս էլ` հարկերի մեծացման հաշուին: Սակայն հանրապետականներն ընդունում են պետծախսերի կրճատումը միայն Mediacare-ի եւ Medicaid-ի նման թանկ սոցիալական ծրագրերի պարագայում:
  -   Տնտեսութիւն