ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ՍԻԳԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ՍԻԳԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

  • 07-03-2007 17:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 10-ին Երեւանում առաջին անգամ կանցկացուի սիգարի միջազգային «High Smoke» փառատոնը, որի ընթացքում սիգար ներկրող եւ իրացնող 4 հայկական ընկերութիւններ` «Capital Group»-ը, «Ars Oil»-ը, «APA Cigars»-ը եւ «Smoking»-ը, կներկայացնեն Կուբայի եւ Դոմինիկեան հանրապետութեան արտադրանքը: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց փառատոնի կազմակերպիչ, Սիգարի հայկական ասոցիացիայի նախագահ Դավիթ Դավթեանը: Նրա խօսքերով, փառատոնի շրջանակներում կանցկացուի նշուած ընկերութիւնների կողմից ներկրւող սիգարների, դրանց աքսեսուարների, ինչպէս նաեւ փառատոնի միակ հովանաւոր` Երեւանի կոնեակի գործարանի, կոնեակի եւ վիսկիի ցուցահանդէս-վաճառք: Կկազմակերպուի «Լաւագոյն սիգար», «Երեւանում լաւագոյն սիգար-ակումբ», «Երեւանում սիգարի լաւագոյն խանութ-սրահ» եւ «Տարուայ մարդը սիգարով» անուանակարգերով մրցանակաբաշխութիւն, ինչպէս նաեւ սիգարների եւ խմիչքների համտեսում: Ըստ Դ.Դաւթեանի, փառատոնի բաղկացուցիչ մաս կկազմեն սիգար արտադրող երկրների մշակոյթային միջոցառումները: Նշուեց նաեւ, որ փառատօնին կմասնակցեն սիգար արտադրողներ եւ մասնագէտներ Վրաստանից, Ռուսաստանից, Դոմինիկեան հանրապետութիւնից, Անգլիայից եւ ԱՄՆ-ից:
  -   Տնտեսութիւն