ՄԱՐՏԻ 17-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ
ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ
06-03-2007 16:29:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան
հրաւէրով մարտի 17-ին Վաշինգտոնում մենահամերգով հանդէս կգայ
երգչուհի Շուշան Պետրոսեանը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին
յայտնեց երգչուհին, համերգը նուիրուած է Հայաստանի Ազգային բանակի
կազմաւորման 15-ամեակին:
Շ.Պետրոսեանը նշեց նաեւ, որ ինքը առաջին անգամն է լինելու
Վաշինգտոնում եւ իր համար մեծ պատիւ է, որ այդ հրաւէրը ստացել է ՀՀ
դեսպանատնից: «Ես ուրախ եմ, որ ելոյթ եմ ունենալու Վաշինգտոնի հայ
համայնքի առջեւ, եւ համոզուած եմ, որ կարժանանամ ջերմ
ընդունելութեան»,- ասաց երգչուհին: