ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ «ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ»<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՒԱՆԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ «ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՒԱՆԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 26-02-2007 20:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 25-ին Երեւանի «Աշխատանք» մարզադահլիճում աւարտուեց ազատ ոճի ըմբշամարտի «Զորավար Անդրանիկ» միջազգային աւանդական մրցաշարը: Մրցումներին մասնակցում էին Հայաստանի 137 եւ Վրաստանի 4 պատանի (15-16 տարեկաններ) ըմբիշներ: Ըմբիշների զգալի մասը հայտավորված էր 46, 58, 63 եւ 76 կգ քաշային կարգերում: Մրցաշարի յաղթողներ դարձան Հայաստանի 8 եւ Վրաստանի 2 ներկայացուցիչներ: Վրաց ըմբիշներից մէկն էլ գրաւեց 3-րդ տեղը: Հայ ըմբիշների համար մրցաշարը նախապատրաստական փուլ էր ապրիլի 3-ին մեկնարկելիք Հայաստանի պատանեկան առաջնութեան առումով:
  -   Սպորտ