Եգիպտոսում պայթեցուել է գազատարի մի հատուած, որով գազ էր մատակարարւում Իսրայէլ եւ Յորդանան: Այս մասին հաղորդում է Associated Presse-ը:
Միջադէպը տեղի է ունեցել Եգիպտոսի եւ Իսրայէլի սահմանամերձ Էլ-արիշ քաղաքի մօտակայքում: Ըստ նախնական տեղեկատուութեան, պայթիւնի հետեւանքով վիրաւորուել է անվտանգութեան աշխատողներից մէկն իր ընտանիքով: Սակայն պաշտօնապէս դա հաստատուած չէ: