ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵՑ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹԵԱՆ<br /> ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ<br />


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵՑ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹԵԱՆ
ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ

  • 20-02-2007 19:25:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովի կառավարութեան նախաձեռնութեամբ հրաւիրուած փետրուարի 20-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունուեց «Դատախազութեան մասին» օրինագիծը եւ դրանից բխող մի շարք օրէնքներում փոփոխութիւնների եւ լրացումների օրենսդրական փաթեթը, որը քննարկուել էր դեռեւս նախորդ հերթական քառօրյայում: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատութեան նախարար Դավիթ Յարութիւնեանի «Դատախազութեան մասին» օրինագծով հստակեցվում են դատախազութեան լիազորութիւնները եւ իւրաքանչիւր լիազօրութեան իրականացման հետ կապուած աւելի մանրամասն սահմանւում են դատախազի իրաւունքներն ու պարտականութիւնները: Դա յատկապէս վերաբերում է պատիժների, հարկադրանքի այլ միջոցների իրականացման օրինականութեան հսկողութեանը, պետական շահերի պաշտպանութեան հայց հարուցելուն եւ քրէական ոլորտի հետ կապուած յարաբերութիւններին: Փոփոխութիւններ են մտցուած նաեւ Դատախազութեան համակարգում: Դատախազը շատ աւելի ինքնուրոյն դեմք է դառնում յատկապէս քրէական դատաւարութեան ոլորտում: Դ.Յարութիւնեյանը նշեց, որ անցումային ժամանակահատուածից յետոյ, հաւանաբար, ընթացիկ տարուայ յունիս ամսին, դատախազութիւնում կվերանայ քննիչների ինստիտուտը, եւ դատախազութիւնը այլեւս նախաքննություն չի իրականացնի: Նախաքննություն իրականացնելու հիմնական բեռը իրենց վրայ կվերցնեն ՀՀ Ոստիկանութիւնը եւ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը: Նախարարը չբացառեց յետագայում նախաքննություն իրականացնող մարմինների ստեղծումը նաեւ այլ կառոյցներում, մասնաւորապէս, մաքսային եւ հարկային ծառայութիւններում: Իսկ դատախազութիւնը կկատարի իր վրայ դրուած ամենակարեւոր լիազօրութիւնը` կիրականացնի հսկողութիւն նախաքննութեան եւ հետաքննութեան նկատմամբ: Դատախազութեան համակարգի կառուցուածքը սկզբունքօրէն կմնայ անփոփոխ, սակայն փոփոխութիւն է նախատեսւում Գլխաւոր դատախազութեան կառուցուածքում: Դա պայմանաւորուած է նրանով, որ նոյն դատախազին է տրվելու գործն ամբողջութեամբ վարելու լիազօրութիւնը, նոյն դատախազն է պատասխանատու լինելու կոնկրետ գործով քրէական հետապնդման փուլի, նախաքննութեան եւ հետաքննութեան օրինականութեան հսկողութեան, դատարանում մեղադրանքի պաշտպանութեան, բողոք բերելու համար:
  -   Հասարակութիւն