ԷՍՏՈՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՅՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ<br /> ՔԱՆԴՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԷՆՔԸ<br />


ԷՍՏՈՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՅՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ
ՔԱՆԴՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԷՆՔԸ

  • 15-02-2007 20:40:00   |   |  Միջազգային
ՏԱԼԼԻՆ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Էստոնիայի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Արգելուած կառոյցների վերացման մասին» օրէնքը, որը թոյլ է տալիս ապամոնտաժել մայրաքաղաքի կենտրոնում տեղավորված հիտլերեան օկուպացիայից Տալլինի ազատարար-զինվորի յուշարձանը: Տուեալ օրինագծի օգտին քուէարկել են խորհրդարանի 46 պատգամաւորներ, դէմ` 44-ը: Կառավարութիւնը պարտաւոր է ձեռնամուխ լինել յուշարձանի ապամոնտաժմանը օրէնքի ուժի մէջ մտնելու պահից 30 օրուայ ընթացքում: Ըստ Էստոնիայում գործող նորմերի, օրէնքը պէտք է արժանանա հանրապետութեան նախագահի հաւանութեանը, իսկ գործել այն կսկսի միայն իրաւական ակտերի պետական տեղեկագրում հրապարակուելու յաջորդ օրուանից:
  -   Միջազգային