ԳԵՆԵՐԱԼ ՍԵԴՐԱԿ ՍԱՐՈԵԱՆԸ ԱԶԱՏՈՒԵԼ Է 4-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՇՏՕՆԻՑ
14-02-2007 19:49:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Ռոբերտ
Քոչարեանի փետրուարի 13-ի հրամանագրով գեներալ-մայոր Սեդրակ
Սարոյանն ազատուել է ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան 4-րդ բանակային
կորպուսի հրամանատարի պաշտօնից: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին
յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից:
Նշենք, որ ըստ հաւաստի աղբիւրներից ստացուած
տեղեկութիւնների, Ս.Սարոեանը պաշտօնից հեռանալու դիմում է
ներկայացրել մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական
ընտրութիւններին մեծամասնական ընտրակարգով առաջադրուելու նպատակով:
Հաւանական է, որ նա իր թեկնածությունն կառաջադրի Գեղարքունիքի
մարզի Մարտունի քաղաքում:
Յիշեցնենք, որ Ս.Սարոեանը խորհրդարանական ընտրութիւններին
մասնակցելու նպատակով ՀՀ ՊՆ համակարգից հեռանալու ցանկութիւն
յայտնած երկրորդ բարձրաստիճան պաշտօնեան է: Աւելի վաղ պաշտօնից
հեռանալու եւ ՀՅԴ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու
ցանկութիւն էր յայտնել պաշտպանութեան փոխնախարար,
գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբէկեանը: