<br /> Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացուել է Սգոյ գիրք



Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացուել է Սգոյ գիրք

  • 12-07-2011 12:37:56   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացուել է Սգոյ գիրք ի յիշատակ «Բուլգարիայ. կործանուած շոգենաւի զոհերի: Յուլիսի 12-ին Ռուսաստանում յայտարարուած է սգոյ օր: Ամբողջ օրուայ ընթացքում բոլոր ուղղափառ եկեղեցիներում անցկացուելու են հոգեհանգստեան արարողութիւններ: Չեխոսլովակիայում 1955 թուականին կառուցուած շոգենաւը յուլիսի 10-ին խորտակուել է ափից 3 կիլոմետր հեռաւորութեան վրայ: Նաւը Բոլգառ քաղաքից տեղափոխւում էր Կ'ազան: Ընդհանուր առմամբ նաւի վրայ գտնուել է 208 մարդ, այդ թւում 148 զբօսաշրջիկ, 35՝ անձնակազմի անդամներ եւ 25 չգրանցուած անձինք: Մինչ այժմ փրկարարները գտել են 63 դիակ:
  -   Հասարակութիւն