Եւս 937 քաղաքացի ՀՀ վարչապետից պահանջում են Գիւմրի վերադարձնել Մինասի որմնանկարները


Եւս 937 քաղաքացի ՀՀ վարչապետից պահանջում են Գիւմրի վերադարձնել Մինասի որմնանկարները

  • 12-07-2011 13:13:42   | Հայաստան  |  Մշակոյթ
 ՀՀ կառավարութեան նախաձեռնութեամբ Գիւմրիից տարուած Մինաս Աւետիսեանի չորս որմնանկարները վերադարձնելու պահանջով յունիսին ՀՀ վարչապետին 4038 անձանց ստորագրութիւններով յղուած պահանջագրի մասին հաղորդագրութեան հրապարակումից յետոյ բազմաթիւ քաղաքացիներ եւ կազմակերպութիւններ ցանկութիւն յայտնեցին միանալ ստորագրահաւաքին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց «Շիրակ կենտրոն» Հկ-ի նախագահ Վահան Թումասեանը, մինչեւ օրս 4038 քաղաքացիների կողմից յունիսի 22-ին ՀՀ վարչապետին ուղարկուած պահանջագրի պատասխանը դեռեւս չի ստացուել: Յուլիսի 12-ին կենտրոնի գրասենեակում վերջին տասն օրուայ ընթացքում հաւաքուած 937 անձանց ստորագրութիւններով պահանջագիրը կից նամակով կրկին ուղարկուեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանին: Ստորագրահաւաքը շարունակւում է։
  -   Մշակոյթ