ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍԵՒԾՈՎԵԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ 1-ԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ<br /> ԽԱՂԵՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍԵՒԾՈՎԵԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ 1-ԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ
ԽԱՂԵՐԻՆ

  • 07-02-2007 13:23:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 2-8-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացուելիք Սեւծովեան երկրների 1-ին մարզական երիտասարդական խաղերին կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Սպորտպետկոմի մամլոյ քարտուղար Եուրի Ալեքսանեանը, ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում հանդէս կգան 6-ական հայաստանցի մարզիկներ, թայեքվանդոյի` 3 տղա եւ 1 աղջիկ, աթլետիկայի` 4 աղջիկ եւ 1 տղա, ֆուտբոլի մրցաշարում` 16-17 տարեկանների թիմը: Նշած մարզաձեւերից բացի խաղերի ծրագրում ընդգրկուած են նաեւ նետաձգություն, գեղարուեստական մարմնամարզութիւն, վոլեյբոլ (աղջիկներ), բասկետբոլ (տղաներ) եւ լող: Խաղերին, բացի Հայաստանից, կմասնակցեն նաեւ Ալբանիայի, Բուլղարիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Յունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Ուկրաինայի եւ Թուրքիայի մարզիկ-մարզուհիները: Սեւծովեան երկրների 2-րդ մարզական երիտասարդական խաղերը կանցկացուեն 3 տարի յետոյ` 2010թ.-ին: Սկսած 3-րդ խաղերից միջոցառումը տեղի կունենայ օլիմպիական ցիկլով` 4 տարին մէկ անգամ:
  -   Սպորտ