ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄՈՒԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ<br /> ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ<br />


ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄՈՒԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ

  • 05-02-2007 13:56:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 4-ին Երեւանում աւարտուեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային առաջնութիւնը, որին մասնակցում էին 83 մարզիկներ: Չեմպիոններ դարձան Միհրան Ջաբուրյանը (55 կգ, Երեւան), Արտյոմ Նալբանդեանը (60 կգ, Գիւմրի), Ժիրայր Յովհաննիսեանը (66 կգ, Վանաձոր), Ռուսլան Կոկաեւը (74 կգ, Երեւան), Վադիմ Լալիեւը (84 կգ, Երեւան), Էդգար Ենոքյանը (96 կգ, Երեւան) եւ Գէորգի Գալստեանը (120 կգ, Երեւան): Առաջնութեան արդիւնքներով կազմավորվեց ՀՀ ազգային հաւաքականը, որը փետրուարի 17-27-ին ուսումնամարզական հաւաք կանցկացնի Երեւանում, ինչից յետոյ 7 ըմբիշներ կմեկնեն Տաշքենդ, իսկ 3-ը Կիեւ` միջազգային խոշոր մրցաշարերին մասնակցելու համար: Այնուհետեւ հաւաքականը կմեկնի Սոֆիա, ուր ապրիլի 16-22-ին կայանալու է Եւրոպայի առաջնութիւնը:
  -   Սպորտ