ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԶԲԱՂՒՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ
ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ` ԱՆՏԵՍԵԼՈՎ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆԸ,- ԱՍՈՒՄ Է ՅՈՎՀԱՆՆԷՍ
ՉԵՔԻՋԵԱՆԸ
03-02-2007 16:25:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական ազգային դասական
երաժշտութեան ակունքները շատ խորն են, սակայն այդ երաժշտութեան
փոխարէն այսօր հնչում է արեւելյան աղաւաղուած երաժշտություն: Այս
մասին ասաց Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարուեստական
ղեկավար եւ դիրիժոր Յովհաննէս Չեքիջեանը փետրուարի 3-ին «Ուրբաթ»
ակումբում կայացած հանդիպմանը:
Մաեստրոյի խօսքերով, դրա պատճառներից մէկն այն է, որ
հեռուստաեթերով դասական երաժշտություն գրեթէ չի հնչում, եւ
ներկայիս սերունդը դաստիարակվում է «ռաբիս երաժշտությամբ»:
Ճիշտ դաստիարակութեան
համար, ըստ Հ.Չեքիջեանի, անհրաժեշտ է պետական աջակցութիւն եւ
հոգածութիւն, ինչը կար խորհրդային տարիներին: «Կոմպոզիտորական
դպրոցը նախկինում գտնւում էր հիանալի վիճակում, քանի որ
իւրաքանչիւր լաւ երաժշտութեան համար կոմպոզիտորը վճարւում էր,
սակայն նոր կարգերի հաստատումից յետոյ այդ աւանդոյթները
մոռացվեցին, իսկ մեր կոմպոզիտորները սկսեցին զբաղուել գործիքային
երաժշտությամբ` անտեսելով երգչախմբայինը»,- նկատեց Հ.Չեքիջեանը:
Նրա խօսքերով, չգիտես ինչու պրոպագանդվող արեւելյան
երաժշտութիւնը համարում ենք մերը, «մինչդեռ մոռանում ենք, որ
ունենք Կոմիտասի նման մեծություն, որին անտեսելն ու մոռանալը
անթոյլատրելի է»: Այդուհանդերձ, մաեստրոն ուրախ է, որ այսօր կան
նուիրեալներ, որոնք զբաղւում են դասական երաժշտությամբ եւ իրենց
կեանքը նուիրում են դասական արուեստին:
Հարցին, թէ արդեօ՞ք կզբաղուի քաղաքականութեամբ եւ առաջիկայում
կանդամակցի որեւէ քաղաքական կուսակցութեանը, Հ.Չեքիջեանը նշեց. «Ես
իմ արուեստով աւելի բարձր եմ կանգնած, քան որեւէ կուսակցութիւն: Իմ
սկուզբունքներին դէմ է ադամակցել որեւէ կուսակցութեանը, քանի որ
դրա կարիքը երբեք չեմ զգացել»: Այդուհանդերձ, ըստ նրա, իրեն նման
առաջարկներ բազմիցս արուել են:
Նշենք, այս տարի կտօնուի Հայաստանի պետական ակադեմիական
երգչախմբի հիմնադրման 70-ամեակը, ինչի կապակցութեամբ ոչ միայն
Երեւանում, այլեւ մարզերում կկազմակերպուեն յոբելեանական
միջոցառումներ: Հ.Չեքիջեանը նշեց, որ միջոցառումների շրջանակներում
ՀՀ ԳԱԱ-ում կանցկացուի գիտաժողով, ինչպէս նաեւ համերգներ
կկազմակերպուեն «Արամ Խաչատրեան» համերգասրահում եւ Գրիգոր
Լուսաւորիչ եկեղեցում: