ՀՀ սփիւռքի նախարարութիւնը յայտարարել է «Հայրենի՛ք, քեզ այսպիսին եմ տեսնում» թեմայով նկարչական մրցոյթը


ՀՀ սփիւռքի նախարարութիւնը յայտարարել է «Հայրենի՛ք, քեզ այսպիսին եմ տեսնում» թեմայով նկարչական մրցոյթը

  • 12-07-2011 18:01:16   | Հայաստան  |  Հայտարարություններ

ՀՀ սփիւռքի նախարարութիւնը 2011 թուականին յայտարարել է «Հայրենի՛ք, քեզ այսպիսին եմ տեսնում» թեմայով նկարչական մրցոյթը: Հետեւեալ թեմաներով մրցոյթ է յայտարարել Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամը (FPWC)` - Իմ երազանքների կենդանաբանական այգին, - Իմ հայրենի բնութիւնը, - Ես ծառ եմ: Առաջին մրցոյթին կարող են մասնակցել մինչեւ 14 եւ 14-18, միւսներին` 5-16 տարեկան Հայաստանի եւ Սփիւռքի բոլոր հայ երեխաները: Մասնակցէ՛ք Համահայկական նկարչական մրցոյթներին: Մինչեւ սեպտեմբերի 1-ը տեղադրէք ձեր նկարները www.paintingday.sunchild.am կայքում եւ արժանացէք բազմաթիւ արժէքաւոր մրցանակների: Յաղթողները կ'ընտրուեն երկու տարբերակով` - ինտերնետային քուէարկութեամբ, - անկախ ժիւրիի կողմից: Մրցոյթների մասին աւելի մանրամասն տեղեկատուութիւն ստանալու համար այցելէք ՀՀ սփիւռքի նախարարութեան` www.mindiaspora.am եւ Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամի www.paintingday.sunchild.am կայքէջերը: Հարցերը կարող էք ուղարկել համապատասխանաբար allarmenian@mindiaspora.am եւ paintingday@sunchild.am հասցէներով:
  -   Հայտարարություններ