Հայաստանի արտադրողները հնարաւորութիւն կ'ունենան դառնալ եւրոպական մեծածախ առեւտրի ցանցի մատակարարներից մէկը


Հայաստանի արտադրողները հնարաւորութիւն կ'ունենան դառնալ եւրոպական մեծածախ առեւտրի ցանցի մատակարարներից մէկը

  • 12-07-2011 18:15:46   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգյեանը յուլիսի 12-ին ընդունեց Մակ-ի արդիւնաբերութեան զարգացման կազմակերպութեան (UNIDO) կենտրոնակայանի գործարար կապերի եւ կլաստերների ծրագրերի ղեկավար Ջերարդոյ Պատակոնիին: Հանդիպմանը ներկայ էին կազմակերպութեան հայաստանեան ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնեանը, <<Եւրազէս-ի երկրների միջեւ արդիւնաբերական կապերի ինտեգրացիայ>> ծրագրի գլխաւոր տեխնիկական խորհրդատու Վիկտոր Զախարեանը եւ Զարգացման հայկական գործակալութեան գլխաւոր տնօրէն Ռոբերտ Յարութիւնեանը: Հայաստանում UNIDO-ն իրականացնում է <<Եւրազէս-ի երկրների միջեւ արդիւնաբերական կապերի ինտեգրացիայ>> ծրագիրը: Հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացուեցին UNIDO-ի եւ Հայաստանի համագործակցութեան ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնաւորապէս` քննարկուեցին Հայաստանի արտադրողների եւ UNIDO-ի գործընկեր եւրոպական մեծածախ առեւտրի ցանց հանդիսացող <> կազմակերպութեան հետ համագործակցութեան հնարաւորութիւնները: Մակ-ի արդիւնաբերութեան զարգացման կազմակերպութեան կենտրոնակայանի գործարար կապերի եւ կլաստերների ծրագրերի ղեկավար Ջերարդոյ Պատակոնին նշեց, որ այս գործընթացի արդիւնքում Հայաստանի արտադրողները հնարաւորութիւն կ'ունենան դառնալ եւրոպական մեծածախ առեւտրի ցանցի մատակարարներից մէկը` խթանելով արտահանման ծաւալները: Կազմակերպութեան հիմնական առաքելութիւնն է հզօրացնել երկրների ազգային կարողութիւնները` տնտեսութեան մրցունակութեան բարձրացման, առեւտրի, ներդրումների, արտահանումների ծաւալների աճին նպաստելու ճանապարհով: Փոխվարչապետը կարեւորեց կազմակերպութեան մտադրութիւնը` հայկական գործարար միջավայրի համար սպառման նոր շուկաների ստեղծման հնարաւորութեան առումով` յատկապէս ընդգծելով գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: Ա. Գեւորգյեանը նշեց, որ արտադրողների շրջանում պէտք է բարձրացնել այս գործընթացների մասին իրազեկուածութեան մակարդակը` միեւնոյն ժամանակ առաջարկելով ուսումնասիրել հայկական շուկան` համապատասխան որակի եւ քանակի արտադրանքի ապահովման տեսանկիւնից: Հանդիպման ընթացքում հիւրերը ՀՀ փոխվարչապետին փոխանցեցին UNIDO-ի գլխաւոր տնօրէն Կ. Իւմկելայի նամակը, որում Հայաստան այցելելու հրաւէրն ընդունելով` պատրաստակամութիւն է յայտնւում քննարկել Հայաստանի հետ համագործակցութեան ընդլայնման հնարաւորութիւնները:
  -   Տնտեսութիւն