Ոստիկանութեան ակադեմիայի ուսանողը ինքնասպանութիւն գործելու<br /> նպատակով ցած է նետուել 5-րդ հարկից<br />


Ոստիկանութեան ակադեմիայի ուսանողը ինքնասպանութիւն գործելու
նպատակով ցած է նետուել 5-րդ հարկից

  • 20-01-2010 21:12:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 19-ի ժամը 9.35-ին, ինքնասպանութիւն գործելու նպատակով, ՀՀ ոստիկանութեան ակադեմիայի 1-ին կուրսի ուսանող, 1993թ.-ին ծնուած Վիլիկ Գրիգորեանը ցած է նետուել ակադեմիայի ուսումնական մասնաշէնքի 5-րդ հարկի լսարանից: Ակադեմիայի ղեկավարութեան եւ դասախօսների վկայութեամբ, Վ.Գրիգորեանն ընթացիկ ստուգարքները բարեյաջող էր յանձնել, առաջին քննութիւնից ստացել էր լաւ գնահատական, եւ որեւէ հոգեկան շեղում նրա վարքագծում չի նկատուել: Ըստ բժշկի տեղեկանքի, ինքը` Վ.Գրիգորեանը, ներկայումս ի վիճակի չէ հաղորդում տալու: Դէպքի հանգամանքները պարզւում են, կատարւում է նախաքննություն: ՀՀ ոստիկանութեան պետի հրամանով նշանակուել է ծառայողական քննություն:
  -   Հասարակութիւն