ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ 2010թ.-ին<br /> կանցկացուեն Հայաստանի բուհերի շրջանաւարտների, լրագրողների<br /> հաւաքներ<br />


ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ 2010թ.-ին
կանցկացուեն Հայաստանի բուհերի շրջանաւարտների, լրագրողների
հաւաքներ

  • 20-01-2010 21:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը կարեւորում է սփիւռքի կազմակերպութիւնների հետ համագործակցութիւնը, ինչի շնորհիւ լուրջ արդիւնքներ են արձանագրուել: Այս մասին յունվարի 20-ին ՀՀ կառավարութիւնում նախորդ տարուայ կատարուված աշխատանքների հաշուետւութեան ներկայացման ժամանակ նշեց Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Ըստ նրա, Սփյուռն իր գոյութեան առաջին իսկ օրից զբաղուել է երկու խնդիրներով. աշխատանքներ են տարուել հայապահպանութեան խնդրի եւ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար: «Հայապահպանությունը չորս կարեւոր հենասյուների վրայ ենք տեսնում` մայրենիի պահպանութիւնը, հայ մշակոյթը, ընտանիքը եւ հաւատքը: Այդ ուղղութեամբ իրականացyող ծրագրերով փորձում ենք այնպէս անել, որ բոլոր նշուած ուղղութիւններով Սփիւռքը հզօր լինի»,- նշեց Հ. Յակոբեան: Նախարարը կարեւորեց հայ ներուժի յայտնաբերումը եւ դրա օգտագործումը հայրենիքի հզօրացման եւ Սփիռք-Հայրենիք կապի ամրապնդման գործում: Այդ ուղղութեամբ իրականացyող ծրագրերից են համահայկական միջոցառումները: Նախորդ տարի անցկացուել են ճարտարապետների, իրավաբանների եւ սրտաբանների համահայկական համաժողովներ, որից յետոյ ստեղծուել են ընկերակցություններ: Այս տարի կանցկացուեն եւս 4 համաժողովներ: Դրանք նուիրուած կլինեն, մասնաւորապէս, Սփիւռքում արեւմտահայերենի ուսուցման վիճակին, խառը ամուսնություններում հայ ինքության որակների պահպանութեանը: Այս տարուայ ընթացքում կանցկացուեն նաեւ Հայաստանի բուհերի շրջանաւարտների, լրագրողների հաւաքներ: Հ.Յակոբեանը կարեւորեց նաեւ հայրենադարձությունը խթանող ծրագրերը, որոնցից է «Արի տուն»-ը: Ծրագրի շրջանակներում 2009թ.-ին Հայաստան են այցելել 300 սփիւռքահայ երիտաարդներ: Նախարարի խօսքերով, ծրագրի վերաբերեալ բաւականին շատ դրական արձագանքներ են ստացուել: Նշուեց նաեւ, որ 2010թ.-ին նախատեսւում է 600 սփիւռքահայ երիտասարդի այցելութիւն Հայաստան: «Արի տուն» ծրագրի առաջին խմբի այցելութիւնը սպասւում է յունիսին:
  -   Հասարակութիւն