Շառլ Ազնաւուրը օգնութեան ձեռք է մեկնում Հայիթիի<br /> երկրաշարժից տուժածներին<br />


Շառլ Ազնաւուրը օգնութեան ձեռք է մեկնում Հայիթիի
երկրաշարժից տուժածներին

  • 16-01-2010 22:00:00   |   |  Հասարակութիւն
ՖՐԱՆՍԻԱ, 16 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայիթիի երկրաշարժից տուժածներին օգնութեան ձեռք է մեկնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնաւուրը: Նա բարեգործական քարոզարշավ է սկսել, որին մասնակցել են տարբեր ժանրերի 34 յայտնի երաժիշտներ: Ակցիայի մասնակիցները սկսել են «Ժեստ սիրելի Հայիթիի համար» տեսահոլովակի նկարահանումները, որը պէտք է օգնի նուիրատւութիւններ հաւաքել երկրաշարժի հետեւանքով տուժածների համար: Տեսահոլովակը կցուցադրուի ֆրանսալեզու բոլոր հեռուստաալիքներով: «Ես գիտեմ ինչ բան է երկրաշարժը. սովորաբար երկրաշարժերի դէպքում հեռաւոր շրջանները կանգուն են մնում եւ կարող են օգնել մյուսներին: Սա այդ դէպքը չէ, Հայիթիի կանգուն մնացած շրջանները ոչինչ անել չեն կարող, այնտեղ մարդիկ ապրում են ծայրայեղ աղքատութեան մէջ»,- նշել է Շ.Ազնաւուրը: Հ1 հեռուստաընըերության հաղորդման համաձայն, բարեգործական երգի հեղինակը երգիչներն են, նրանցից իւրաքանչիւրը կը գրի ու կկատարի մէկական տող, երգի հեռարձակումը կսկսուի երկուշաբթի օրը:
  -   Հասարակութիւն