Նիժնի Նովգորոդի հայերը կազմակերպել են Լեռնային Ղարաբաղի<br /> մարդասիրական օգնութեան ակցիա<br />


Նիժնի Նովգորոդի հայերը կազմակերպել են Լեռնային Ղարաբաղի
մարդասիրական օգնութեան ակցիա

  • 14-01-2010 19:30:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նիժնի Նովգորոդում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի` հինաւուրց Արցախի տարածքում ապրող կարիքաւոր հայկական ընտանիքներին մարդասիրական օգնութեան ակցիան: Տնտեսական բարդ իրադրութեան պատճառով այնտեղ բազմազաւակ ընտանիքները յաճախ զրկուած են ամենաանհրաժեշտ բաներից: Ակցիան նախաձեռնել է Նիժնի Նովգորոդի հայ համայնքը: Ինչպէս գրում է analitika.at.ua-ն, մարդասիրական օգնութեան ընդունման կէտ մարդիկ գալիս են ոչ դատարկ ձեռքով: Ոչ միայն հայկական ընտանիքներն են շտապում օգնութիւն ցոյց տալ իրենց հայրենակիցներին: Ռուսները եւս անտարբեր չեն մնացել: Ակցիան կշարունակուի մէկ ամիս եւս: Այնուհետեւ բոլոր իրերը ինքնաթիռով կուղարկուեն Լեռնային Ղարաբաղ: Որտեղ եւ ինչ պայմաններով կարելի է մարդասիրական օգնութիւն յանձնել, կարելի է իմանալ Նիժնի Նովգորոդում 415-59-16 հեռախօսահամարով:
  -   Հասարակութիւն